ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+32 °C
«Իրանի վրիժառական գործողությունը լինելու է»․ Վարդան Ոսկանյան
09:18, 08.08.2024 | mamul.am
2336 | 0

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Իրանում կարծես ամեն բան գրեթե պատրաստ է Իսրայելի դեմ վրիժառության պատասխան գործողության համար։

Այս մասին կարելի է եզրակացնել Իրանի արտգործնախարարի վերջին հայտարարություններից մեկից, որտեղ քննադատվել է նաև ՄԱԿ-ի անգործությունը, ինչը նշանակում է իրանական մոտալուտ պատասխան հարվածի անխուսափելիության դիվանագիտական հիմնավորում։

Միևնույն ժամանակ, սակայն, Իրանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունից բացի, աշխարհում ոչ ոք չի կարող վստահաբար խոսել հարվածի կոնկրետ ժամանակի և ձևաչափի մասին։

Ակնհայտ է միայն մի բան՝ Իրանի վրիժառական գործողությունը լինելու է և լինելու է անզուգաչափ, իսկ դրա համար ընտրանքները չափազանց մեծ են՝ սկսած հենց Իրանի տարածքից հրիթռների և անօդաչուների կիրառությամբ կոմբինացված հարվածից, մինչև այս երկրի տարածաշրջանային արբանյակների լայն ներգրավում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր