«Մենք ունենք այսօր ոչ թե ղեկավար, մենք ունենք այսօր գերագույն գլխավոր հեծանվորդ»,-«Ազատության» եթերում ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ տեղին չյամարելով բարձրաստիճան ղեկավարների երկարաժամկետ հանգիստը․ «Մենք ունենք տարածաշրջանային մի հրդեհ, որը կապված է Իսրայել- Իրան հակամարտության հետ, որը, գիտեք, արդեն կարող է բռնկվել ամեն պահին, և բոլորը հիմա սպասում են, որ «Համաս»-ի լիդերի՝ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանը Իրանի կողմից հետևելու է, և եթե հետևի էնպես, ոնց որ դա պատկերացնում են բոլորը՝ դա լինի համազարկ Իրանի կողմից, «Հեզբոլա»-ի կողմից, սիրիական և իրանական շիա բանակների կողմից, հուսիթների կողմից Եմենի, ուրեմն՝ սա նշանակելու է լայնամասշտաբ պատերազմ, որը մեզ չի շրջանցի: Եվ այս վիճակում մեր իշխանությունները զբաղված են ինչ-որ անհասկանալի օլիմպիական կայֆերին տրվելով՝ հեծանիվ են քշում, դադարել են պետական կառավարման գործը ինչ-որ ժամանակով, հանգստանում են»,-ասել է Զուրաբյանը՝ նշելով, թե իրականում կառավարությունն ինչով օետք է այս օրերին զբաղված լիներ․ «Ի՞նչ եք կարծում, ասենք, մենք հիմա ինտենսիվ կոնսուլտացիաների մեջ չպիտի՞ լինեինք, օրինակի համար, ռուսների հետ, թեկուզ ադրբեջանցիների հետ, թեկուզ Իրանի հետ: Մենք մտածում ե՞նք՝ ինչ ռմբակոծություններ կարող են լինել, մեր պետությունը պատրա՞ստ է ապահովել փախստականների ներհոսքի հետ կապված խնդիրները: Էսօր մեր կառավարությունը պիտի ամբողջ օրը զբաղված լիներ արտակարգ դրությունների հետ կապված պլանավորման հետ։ Կա՛մ Նիկոլ Փաշինյանը և իր ամբողջ թիմը մեր ազգային անվտանգության խնդիրների ապահովման անհրաժեշտությունը չեն հասկանում, կամ էլ իրենք էլ գիտակցոււմ են արդեն, որ իրենց հենց քաղաքականության արդունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ որ նրանց դիվանագիտական ջանքերից այլևս ոչինչ կախված չէ: Երկու դեպքում էլ սարսափելի է»,-ասել է նա:
|