Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը կարող է հարվածել Իսրայելին՝ անկախ Իրանի մտադրություններից, տեղեկացրել է CNN-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ լիբանանյան շարժումը ավելի արագ է շարժվում իր ծրագրերի իրականացման ուղղությամբ, քան Իրանը, և նախատեսում է հարվածել Իսրայելին առաջիկա օրերին։ Մինչդեռ Իրանը, ըստ CNN-ի զրուցակիցների, դեռ որոշում է, թե ինչպես արձագանքել Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությանը։ ԱՄՆ զինվորական պաշտոնյաներից մեկը տեղեկացրել է CNN-ին, որ Իրանն իրականացրել է ոչ բոլոր պատրաստությունները, որոնք ԱՄՆ-ը սպասում է տեսնել խոշոր հարձակման նախօրեին։ Բայց հաշվի առնելով Իսրայելին Լիբանանի մոտ գտնվելը՝ «Հեզբոլլահը» կարող է գործել գրեթե աննկատ, ինչը չի կարելի ասել Իրանի մասին։
|