ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«Մինչև 2027թ․ չեն պատրաստվում ոչ մի փաստաթուղթ ստորագրել Հայաստանի հետ»․ Կարեն Իգիթյան
15:06, 08.08.2024 | mamul.am
2126 | 1

«Մի հատ կարևոր բան կա՝ դու չես դառնա Եվրոմիության անդամ, եթե չունես խաղաղություն քո հարևանի հետ»,-168-ի եթերում ասել է կովկասագետ Կարեն Իգիթյանը՝ անդրադառնալով Հայաստանի Եվրոմիության անդամակցությանն ու սպասված խաղաղության պայմանագրին։ «Իսկ ի՞նչ է ասում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, որի խոսքերին ես խորհուրդ կտայի ուշադիր վերաբերվենք, որովհետև մինչև Արցախի դեմ ագրեսիան, ինքը կանգնեց և պարզ ասեց՝ ինչ են իրենք անելու։ Ուղիղ ասեց՝ եթե չեն ընդունելու մեր պայմանները, մենք այդ հարցը լուծելու ենք ռազմական ուժով։ Հիմա այս նույն մարդը ասում է, որ մինչև Հայաստանը չփոխի իր սահմանադրությունը, խաղաղություն չի լինի, բայց միաժամանակ նաև ասում է՝ իրենք չեն կարող դա փոխել մինչև 2027թ․։ Այսինքն, արդեն ադրբեջանական մի չինովնիկ ասում է՝ ինչ են մտածում դրա մասին Բաքվում և Անկարայում՝ մինչև 2027թ․ իրենք ոչ մի փաստաթուղթ չեն պատրաստվում ստորագրել Հայաստանի հետ։ Առնվազն, մինչ այդ ժամանակ Հայաստանը ոչ մի կարգավիճակ եվրոմիության մեջ չի էլ ստանա»,-նշել է Իգիթյանը։

«Մինչև 2027թ․ չեն պատրաստվում ոչ մի փաստաթուղթ ստորագրել Հայաստանի հետ»․ Կարեն Իգիթյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր