«Գործընթացը նորմալ հունով գնում է, և ՍԱՏՄ-ն պետք է ակտիվ աշխատի, որ նման իրավիճակների կրկնություններ չունենանք»,-լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմկիայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Հայաստանից ՌԴ պտուղ-բանջարեղենի արտահանման վերաբերյալ արգելքին։ Նա հայտնեց, որ Ռուսաստանը որևէ արգելք չի սահմանել Հայաստանից արտահանման համար։ «Հիմա էլ 100-ավոր ընկերություններ կան, որոնք արտահանում են, գործընթացը շարունակվում է, և ցավոք կան ընկերություններ էլ, որ նման պատժի են արժանացել»,-ասաց նախարարը։
|