Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսրայելի ստեղծումն անհավանական երևույթ էր: Դա հսկայական ջանքեր, տրամաբանության բոլոր կանոնների դեմ ջանքեր էր պահանջում, ու եթե արդար լինենք, հերոսական ու անհավանական նախաձեռնություն էր:
Անապատի մեջ հավաքել տարբեր լեզուներով խոսող, տարբեր մշակույթներ կրող, անգամ տարբեր ռասանների մարդանց, ու, անգամ զրոյից, ստեղծել լեզու, դա բոլոր կանոնների դեմ էր:
Իսրայելի ստեղծել են միսիոնների մի սերունդ, որոնք ամեն օր վտանգների տակ են ապրել, քրտնաջան աշխատանքի միջոցով անապատը դերձրել են գյուղատնտեսական խորոշ արդյունահանող, հզոր ռազմա-արդյունաբերական համալիր են ստեղծել, որոշ ոլորտներում դառնալ համաշխարհային առաջատար:
Կարճ ասած, այդ ամենը միսիոններների սերունդն է կառուցել: Սակայն հիմա այլ սերունդ է գալիս: Իսրայելի նոր սերունդն այդ պետությունն անհավանական ջանքերով ստեղծողները չեն, նրանք այդ աշխատանքի վայելողներն են, ու, արդյունքում, փոխվում է մտածողությունն ու աշխարհայացքը: Իրանի հարվածների վախը կաթվածահար է արել Իսրայելը, 50 տարի առաջ այդպես չէր կարող լինել:
Նման մի բան մենք տեսնում ենք այսօրվա Հայաստանում»: