Այսօր Հակակոռուպցիոն դատարանում Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի գործով նիստ էր նշանակվել, որի ընթացքում նրա պաշտպանները միջնորդեցին կամ վերացնել Քերոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը, կամ թույլատրել 15 օրով բացակայել Հայաստանից։ Քերոբյանի որդին ԱՄՆ-ում համալսարան է ընդունվել, և նա ցանկանում է որդուն ուղեկցել այնտեղ ու վերադառնալ: Դատարանը մերժեց խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ |