Մեխիկոյում Ուկրաինայի դեսպանությունը խնդրել է Մեքսիկայի կառավարությանը ձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա հոկտեմբերի 1-ին ժամանի երկրի նորընտիր նախագահ Կլաուդիա Շեյնբաումի երդմնակալության արարողությանը։ Նախօրեին Մեքսիկայի ընտրյալ նախագահը հաստատել էր, որ իր պաշտոնամուտին ներկա գտնվելու հրավեր է ուղարկել աշխարհի մի քանի տասնյակ պետությունների ղեկավարներին, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահին։ «Մենք վստահ ենք, որ Մեքսիկայի կառավարությունը կգործի Միջազգային քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտին հրպարակած որոշման համապատասխան»,- նշված է ուկրաինական դեսպանատան հայտարարության մեջ։
|