ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+26 °C
«Լուրջ մրցակցություն է գնալու Հյուսիս-Հարավ ծրագրի շահառուների միջև»․ Գագիկ Մինասյան
16:42, 08.08.2024 | mamul.am
1482 | 0

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում Զանգեզուրի միջանցքի հարցը չներառելու որոշումը որոշակիորեն հստակեցնում է Հարավային կովկասով անցնող Հյուսիս-Հարավ ու Արևելք-Արևմուտք ծրագրերի հեռանկարները:
Չինաստանն ու միջինասիական երկրները Եվրոպային կապող Արևելք-Արևմուտք ծրագրի Ադրբեջանով (Միջին միջանցք), Ռուսաստանով ու Իրանով անցնող տարբերակներից երկրորդին ու երրորդին դեմ է հավաքական արևմուտքը, Ռուսաստանն ու Իրանը դեմ են առաջին տարբերակին: Ռուսաստանի ու Իրանի տեսակետից նպաստավոր է Զանգեզուրի միջանցքի ծրագրի անորոշ ժամանակով հետաձգումը, քանի որ վերանում է Միջին միջանքի իրականացման երկու հնարավորություններից մեկը ու մնում է միայն Ադրբեջան-Վրաստան երթուղին: Եթե հոկտեմբերի 26-ին Վրաստանի խորհրդարանական ընտրությունից հետո պահպանվի Վրաստան-հավաքական արրևմուտք սառը ու Վրաստան-Ռուսաստան լոյալ հարաբերությունները հավանաբար Միջին միջանցքի գաղափարը չի իրականանա ու կմեծանա ծրագրի Ռուսաստանով և/կամ Իրանով անցնող տարբերակների հավանականությունը:
Ալիևը այս զարգացումներին պիտի որ տեղյակ լիներ առնվազն ապրիլին Պուտինի հետ մոսկովյան հանդիպումներից: Միջին միջանցքի գաղափարի չեղարկման դիմաց հավանաբար Ալիևը Ռուսաստանից ու Իրանից պիտի երաշխիքներ ստացած լինի, որ Ռուսաստանը Իրանին կապող Հյուսիս-Հարավ ծրագրում Ադրբեջանը համարժեք դերակատարում պիտի ունենա ու վերջապես պիտի կառուցվի Ադրբեջանը Իրանին կապող Ռեշտ-Աստարա երկաթգիծը:
Առաջիկայում լուրջ մրցակցություն է գնալու Հյուսիս-Հարավ ծրագրի Ռուսաստանը Իրանին կապող չորս տարբերակների (Վրաստան-Հայաստան, Ադրբեջան, Կասպից ծով, Ղազախստան-Թուրքմենիա) շահառուների միջև: Ինչպես ուրիշ շատ դեպքերում այս հարցում ևս հաջողության հասնելու Հայաստանի շանսը իշխանափոխությունն է»:

Աղբյուրը` Գագիկ Մինասյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր