ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +24 °C Վաղը`+21 °C
«Նարեկ Թևոսյանն այսօր ազատ կարձակվի»․ Ռուբեն Մելիքյան
17:36, 08.08.2024 | mamul.am
1113 | 0

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի գրառումը․ «Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է մեր բողոքը և քաղբանտարկյալ Նարեկ Թևոսյանի բանտային կալանքը փոխարկել տնայինի։
Հիշեցնեմ, որ Արցախի Վանք գյուղի բնակիչ Նարեկ Թևոսյանը «ոտնամանի գործով» մեղադրվում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման հավաքներին մասնակցելու համար քաղաքացիներին «նյութապես շահագրգռելու» քաղաքական հոդվածով՝ արարք, որի քրեականացումը ԵԽԽՎ 2024թ. հունիսի 6-ի զեկույցում հայտարարվել է եվրոպական իրավական չափանիշներին հակասող (կետ 102)։ Միաժամանակ, Նարեկը հերքում է որևէ մեկին «նյութապես շահագրգռելու» փաստն ինքնին։
Նարեկ Թևոսյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր