ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2008-ի այս օրը մեր տարածաշրջանն «եռում» էր. վրաց-օսական պատերազմի բռնկումը սպառնալիք էր նաև Հայաստանի համար: Ակնհայտ էր, որ պարենային անվտանգության ապահովումը մեր երկրի համար վտանգված էր: Այդ նույն օրը Պեկինում մեկնարկել էին օլիմպիական խաղերը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ևս Չինաստանում էր: Ասում են, ստանալով վրաց-օսական պատերազմի մասին լուրը, Սարգսյանը անմիջապես կապ է հաստատում Իրանի նախագահ Ահմադինեջադի հետ և խնդրում Հայաստանին տրամադրել անհրաժեշտ չափի վառելիք և պարենամթերք: Բարեկամ Իրանի նախագահն առանց երկմտելու իր պատրաստակամությունն է հայտնում աջակցելու իր ընկերոջն ու եղբայրական Հայաստանին: Այս թեմային անդրադարձա, որպեսզի որոշ հակապետական ու ապազգային արարածեր հասկանան, որ պետության անվտանգության ապահովումն ու միջպետական հարաբերությունները լայվերով ու հեծանիվ քշելով չի լինում: |