ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Վարակիչ հիվանդությունները չեն շրջանցում նաև Փարիզի օլիմպիական խաղերը»․ Արմեն Մուրադյան
20:18, 08.08.2024 | mamul.am
2031 | 0

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2 պորտուգալացի եռամարտի մարզիկներ հիվանդացել են Սեն գետում լողալուց հետո: Պորտուգալիայի հավաքականի 4 անդամներից երկու եռամարտիկ, ովքեր Սեն գետում լողացել են, բաց են թողել Փարիզ 2024 Օլիմպիական խաղերի իրենց եռամարտի մրցումներն աղիքային վարակի պատճառով: Տղամարդ մարզիկի կլինիկական ախտանշաններն ավելի ցայտուն էին, քան նրա կին գործընկերոջ մոտ, հայտնում է Պորտուգալիայի օլիմպիական կոմիտեն (COP): «Նրա կլինիկական վիճակն այժմ կայուն է, և COP-ի առողջապահական խումբն անում է ամեն ինչ պահպանողական բուժում ապահովելու համար, մարզիկը օլիմպիական ավանում է»,- ասված է COP-ի օգոստոսի 7-ի հայտարարության մեջ։ COP-ն ավելացրել է. «Վերջին մի քանի օրվա ընթացքում կին մարզիկի մոտ նույնպես դրսևորվել են նմանատիպ ախտանիշներ, բայց ավելի թեթեև ընթացքով»։
​Բելգիան նույնպես չի մասնակցել Փարիզում կայացած եռամարտի խառը փոխանցումավազքին [5 օգոստոսի 2024] այն բանից հետո, երբ կին մարզիկը հիվանդացել է և նահանջել մրցույթից։ Նրա հետ միասին ևս 3 եռամարտիկ ավելի քան 100-ից, ովքեր մասնակցել են տղամարդկանց և կանանց մրցավազքերին հուլիսի 31-ին հիվանդացել են հաջորդ օրերին, թեև անհասկանալի է արդյո՞ք ջուրն էր պատճառը:
​Մարզիկների մոտ զարգացած աղիքային վարակի նախնական պատճառը հավանաբար աղիքային ցուպիկի էնթերոպաթոգեն տարբերակն է, ինչը խոսում է գետի աղիքային աղտոտվածության մասին, սակայն չի բացառվում նաև հիվանդության վիրուսային կամ մակաբուծային ծագումը:
​Հարկ է նշել, որ մի քանի բացառություններով, Սենում լողալն արգելված է 1923թ-ից, քանի որ ջուրը չափազանց աղտոտված է եղել: Փարիզը ձեռնարկել է հավակնոտ ծրագիր, 1,4 միլիարդ եվրո արժողությամբ` ենթակառուցվածքների բարելավումներ ապահովելու և լողը գետում հնարավոր դարձնելու նպատակով։ Ներդրումը ներառում է հսկա ավազանի կառուցում` անձրևաջրերի ավելցուկը հավաքելու, կեղտաջրերն ու կոյուղաջրերը գետից հեռացնելու համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր