«Այս պայքարը նաև իմ ընկերներին ու մեր բոլոր նահատակ հերոսներին պատասխան տալու պայքար է, իրենց աչքերի մեջ նայելու պայքար է, իրենց աչքերին նայելուց չխուսափելու պայքար է, իրենց հաղթանակը, երազանքներն ու հայրենիքը վերադարձնելու պայքար է»,- Աջափնյակ վարչական շրջանում, բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ասել է Բագրատ Սրբազանը։ «Սա հոգևոր, բարոյական էության պայքար է, արժեքների պայքար է, միայն Նեռին ճանապարհելու պայքարը չէ»,- հավելել է նա։ |