ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +28 °C Վաղը`+25 °C
«Առաջարկում եմ հետևություններն անել ինքնուրույն»․ Գարեգին Խումարյան
20:36, 08.08.2024 | mamul.am
1767 | 0

Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը տեսանյութեր է տարածել իր էջում՝ մասնավորապես գրելով հետևյալը. «Տիկնայք և պարոնայք, իրիկնային ուշագրավ զբաղմունք եմ ձեզ առաջարկում: Երկու հարցազրույց է դրված: Մեկը՝ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանինը, որ Հանրային ռադիոյի տնօրենի վիճահարույց ընտրություններից հետո տվել է Սիվիլնեթի տաղավարում, և իմը, որ նույն թեմայով տվել էի նույն տաղավարում այդ ընտրություններից առաջ: Երկուսն էլ արժի 2X-ի տակ դիտել:
Ինչո՞ւ է սա կարևոր:
Պարզ այս վարժությունը առավելագույնս պատկերավոր է ցուցադրում անդունդը հանրային հեռարձակման արժեքների և բնույթի վերաբերյալ մեր պատկերացումների միջև, ու երբ ասում եմ, որ այս դիմակայությունը անձերի մասին չէ, այլ սկզբունքների և արժեքների, հենց սա նկատի ունեմ: Չեմ մեկնաբանում, չեմ գնահատում: Առաջարկում եմ հետևություններն անել ինքնուրույն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր