Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած «Արարատ-Արմենիա»-«Պուշկաշ Ակադեմիա» խաղում հունգարական թիմն առավելության է հասել խաղի ավարտից մեկ րոպե առաջ խփած միակ գնդակի շնորհիվ: «0:1․ Պարտություն՝ «Պուշկաշ Ակադեմիա»-ի հետ առաջին խաղում»,- ֆեյսբուքյան էջում հայտնել է ակումբը։ Նույն՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում, «Փյունիկ»-ը հաղթել էր Ղազախստանի չեմպիոնին։ |