ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +23 °C Վաղը`+22 °C
ՔՊ-ական Տրդատ Սարգսյանը պարտվեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին
22:30, 08.08.2024 | mamul.am
2078 | 0

Երևանի քաղաքացիական դատարանը՝ ՔՊ-ական նախկին մարզպետ, այժմ պատգամավոր Տրդատ Սարգսյանի հայցն՝ ընդդեմ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի, որոշել է մերժել: ՔՊ-ական Տրդատ Սարգսյանը պահանջում էր, որպեսզի Ավետիք Իշխանյանը հերքի, իբրև զրպարտություն պարունակող տվյալները: Տրդատ Սարգսյանը նաև պատճառված նյութական վնասի փոխհատուցում էր պահանջում։

Ավետիք Իշխանյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Նախշքարյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է, որ դեռ չի հասցրել ծանոթանալ որոշման մանրամասներին, ուստի, ավելի ուշ կանդրադառնա դրանց, բայց անչափ ուրախ է նման որոշման համար, որն արտացոլում է իրականությունը: «Հայցի երկու դրվագներով էլ դատավորը գտել է, որ Ավետիք Իշխանյանը գնահատողական դատողություններ է արել, ոչ թե զրպարտության և հերքման առարկա փաստեր է ներկայացրել, որի սահմանադրական իրավունքն ունի յուրաքանչյուր ոք»,- ասել է Զարուհի Նախշքարյանը:

Հայցը վերաբերվում է անցյալ տարվա հուլիսի 27-ին Ավետիք Իշխանյանի կատարած գրառման հետևյալ հատվածին․ «Այսօր մահացավ 2019թ․ ՔՊ-ականների կողմից դաժան ծեծի ենթարկված և չորս տարի կոմայի մեջ տառապող փոխգնդապետ Արա Մխիթարյանը։ Արա Մխիթարյանը ՔՊ-ական ռեժիմի առաջին զոհերից էր։ Եվ ոչ մի ընդվզում, բողոք։ Փոխգնդապետի ծեծի ու մահվան պատասխանատու ՔՊ-ական մարզպետն այժմ ԱԺ պատգամավոր է և վայելում է նույնպես ՔՊ-ական ցոփ ու շվայտ կյանքը»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր