Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձում հայտնել է, որ այսօր արդեն երեք զեկույց է ներկայացվել ԶՈՒ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու կողմից։ «Զեկույցներն արդյունավետ են, այնպիսին, ինչպիսին հիմա պետք է մեր պետությանը»,- նշել է Զելենսկին։ Նա շնորհակալություն է հայտնել զինվորներին ու հրամանատարներին, ովքեր ապահովում են ուկրաինական դիրքերի պաշտպանությունը։ «Ուկրաինացիները գիտեն՝ ինչպես հասնել իրենց նպատակներին։ Իսկ պատերազմում նպատակներին հասնելը մեր ընտրությունը չէր․ Ռուսաստանը պատերազմը բերեց մեր հող, և պետք է զգա, թե ինչ է արել»,- ասել է նախագահը։ |