ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +20 °C ... +34 °C Վաղը`+33 °C
«Այսպիսի զանգվածային մթագնում չէի պատկերացնի»․ Կարեն Վրթանեսյան
01:36, 09.08.2024 | mamul.am
3173 | 3

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ահավոր թևաթափ է անում, երբ նիկոլական քարոզչական թեզերը լսում ես մտածող մարդկանցից, ընդ որում Նիկոլին մեղմ ասած չսիրող մարդկանցից։
Սա խոսում է՝ նախ, նիկոլական քարոզչության բարձր որակի մասին, քանի որ իդեալական քարոզչությունն այն է, որը մարդն ակամա է «կլանում» և տիրաժավորում, չհասկանալով, թե ինչ է անում։ Ավելին, երբեմն դա նույնիսկ անում է այդ քարոզչության ակնհայտ ուղերձները քննադատելով, իսկ իրականում տարածելով դրանց հետևում քողարկած խորքային ուղերձները, որոնք ուղղակի չի տեսնում։
Երկրորդը, կրկին համոզվում եմ, որ Նիկոլն այդքան հանցագործություններից հետո էլ շատերի պատկերացմամբ զուտ «փնթի, ապիկար, տգետ» կառավարիչ է, այլ ոչ թե սառնասիրտ պսիխոպատ-դավաճան, որը հանուն իր անձնական շահի հազարամյակների պատմություն ունեցող ազգին փուռն է տալիս առանց վայրկյան իսկ տարակուսելու։
Այսպիսի զանգվածային մթագնում չէի պատկերացնի, որ հնարավոր է...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր