ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+22 °C
«Հունիսի 12-ին ուզում էին զինված հեղաշրջում իրականացնել»․ Հովիկ Աղազարյան
11:30, 09.08.2024 | mamul.am
2297 | 1

«Մայիսի 27-ին ես ֆեյսբուքում գրառում էի կատարել, որ ընդդիմության կարևորագույն հանրահավաքը լինելու է հունիսի 12-ին ժամը 3-ից 4-ը։ Հետո տերտեր Գապոնը հայտարարեց, որ, իսկապես, ժամը 3-ին է լինելու այդ հանրահավաքը։ Դուք ուզում եք ասել, որ իրենք եկել էին, ուզում էին մտնել ԱԺ-ի տարածք, որպեսզի 27 զոհերի հուշարձանին ծաղիկնե՞ր դնեին»,-«Ֆակտոր»-ի-ի եթերում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ մատնացույց անելով, թե ինչի համար էին հունիսի 12-ին կազմակերպել Սրբազան շարժման հավաքը ԱԺ շենքի մոտ․ «200 հոգի գլխակերները պետք է մտնեին ԱԺ և ժողովրդի ցասման ալիքի տակ սպանեին մի քանի հոգու և իրականացնեին զինված հեղաշրջում։ Կարելի է նայել կադրերին և տեսնել, որ տերտեր Գապոնն ինչ ցասումնալի աչքերով է մղում ժողովրդին։ Ոստիկանությունը իր գործողություններով արգելեց հանցագործ մասսայի ներխուժումը ԱԺ։ Կազմակերպիչները Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան առանցքի շուրջը հավաքված քաղաքական ուժերը և անհատներն են»,-ասաց Աղազարյանը։

«Հունիսի 12-ին ուզում էին զինված հեղաշրջում իրականացնել»․ Հովիկ Աղազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր