Օգոստոսի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 00:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան խոշորացված համայնքի Տոլորս գյուղի վերջնամասում գտնվող անասնագոմի մոտ խոտածածկ տարածք է այրվում, որը հնարավոր է հասնի անասնագոմին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի հետևանքով՝ տուժածներ չկան: Պարզվել է, որ կրակը բռնկվել է նաև անասնագոմում, որն ամբողջությամբ այրվել է: Ներսում՝ 2500 հակ անասնակեր և անասնագոմին կից 1000 հակ անասնակեր, անասնագոմի ներսում ծխահարվել սատկել են 8 ցուլ և 16 հորթ: Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ: Այս պահին հրշեջները գյուղացիների հետ շարունակում են աշխատանքները, քանի որ կրակը դեռ չի մարվել և կան թաքնված օջախներ, որտեղ հնարավր է կրակ լինի: |