Ադրբեջանում այսօրվանից մեկնարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովի խոսքով՝ շուրջ 5509 վայր է հատկացվել՝ քարոզարշավն անցկացնելու համար։ «Դրանք փակ ու բաց տարածներ են, որոնք գտնվում են նաև Նախիջևանում»,-ասել է ԿԸՀ նախագահը։ Քարոզարշավն, օրենքի պահանջով, կավարտվի օգոստոսի 31-ին ժամը 8-ին՝ քվեարկությունից 24 ժամ առաջ։ Ընտրություններին մասնակցելու համար 1030 պատգամավորի թեկնածու է գրանցվել։ Ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 1-ին։ |