ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Իրադարձությունները կարող են փոխվել մեր հաշվին»․ Սերգեյ Մելքոնյան
13:48, 09.08.2024 | mamul.am
2475 | 1

«Բոլորը հիմա ապրում են տագնապային իրավիճակում, որովհետև իրադարձությունները Մերձավոր Արևելքում և մեր տարածաշրջանում այնպես արագ են, որ որոշում կայացնելու գործընթացը շատ կարճ է դառնում։ Կարող է լինի անհրաժեշտություն որոշում ընդունել մեկ ժամվա ընթացքում »,-168-ի եթերում ասել է պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը՝ ցույց տալով այն բաղադրիչները, որոնց հետևանքով կարող են իրադարձություններ փոխվել Հայաստանի հաշվին․ «Եթե հնարավորություն չկա Երևանում արտահերթ անվտանգության խորհրդի նիստ անել կամ ինչ-որ հանդիպումներ, և Հայաստանը լինում է կատարվող իրադարձություններից դուրս, նշանակում է, որ իրադարձությունները կարող են փոխվել մեր հաշվին։ Չեմ բացառում, որ Ադրբեջանը կարող է օգտվել հնարավորությունների պատուհանից, որը կարող է բացվել նոյեմբերից հետո։ Եթե Իրանը ներքաշված լինի մերձավոր Արևելքի կոնֆիգուրացիայում տեղի ունեցող գործողություններում, կա շատ մեծ հավանականություն, որ Իրանի հնարավորությունները՝ օպերատիվ արձագանքել մեր տարածաշրջանում, կնվազի։ Հաջորդ բաղադրիչը ԱՄՆ-ի ընտրություններն ու Բաքվում կայանալիք COP29-ն է, որոնք բացում են նոր պատուհան։ Եվ եթե Ադրբեջանում և Թուրքիայում պլանավորեն, որ կկարողանան մի քանի օրվա ընթացքում շատ արագ բացել «Զանգեզուրի միջանցք»-ը, այո՛, իրենք կարող են օգտվել այդ հնարավորությունից»,-ասաց Մելքոնյանը։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

«Իրադարձությունները կարող են փոխվել մեր հաշվին»․ Սերգեյ Մելքոնյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր