ԱՄՆ նախագահի թեկածուներ Դոնալդ Թրամփի և Քամալա Հարիսը համաձայնվել են մասնակցել հեռուստաբանավեճի, նրանց առաջին բանավեճը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին, հայտնում է ABC News-ը։ «Կարծում ենք, որ պետք է երեք բանավեճ անցկացնել», – ասել է Թրամփը՝ առաջարկելով երկու լրացուցիչ բանավեճեր, որոնք, ըստ նրա, կվարեն համապատասխանաբար Fox News-ը և NBC-ն։ Հարիսը ավելի ուշ հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել լրացուցիչ բանավեճերի ևս: |