ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +23 °C Վաղը`+21 °C
Ալեքսանդր Սարգսյանն ու ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն
12:24, 09.08.2024 | mamul.am
1358 | 0

Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանն ու ընտանիքի անդամները օգոստոսի 13-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Մասնավորապես՝ դատախազություն են հրավիրվել Ալեքսանդր Սարգսյանը, կինը՝ Ավրիգա Սարգսյանը, որդիները՝ Նարեկ և Հայկ Սարգսյանները, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված Սոնա Սարգսյանը: Այս մասին գրում է «Հատք»-ը՝ հավելելով, որ այս փուլում դատախազությունը տեղեկություններ չի փոխանցում, թե ինչ գույք կամ որքան դրամ է ենթակա բռնագանձման: Պատճառաբանությունն այն է, որ շահագրգիռ անձիք կարող են ներկայացնել ապացույցներ, որով հնարավոր է հիմնավորվի գույքի օրինականությունը, հետևաբար բռնագանձման ենթակա գույքի ցանկից դուրս գա: Այդ իսկ պատճառով տեղեկություններ չեն փոխանցում՝ մինչև հայցադիմումով դատարան դիմելը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր