Կուրսկի շրջանում հայտարարվել է դաշնային արտակարգ իրավիճակ, Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 9-ին տեղի է ունեցել Արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման և հրդեհային անվտանգության ապահովման կառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ։ Քննարկման օրակարգում եղել է Կուրսկի շրջանում Ուկրաինայի ԶՈՒ հարձակման պատճառով ստեղծված իրավիճակը։ Տարածաշրջանում սահմանվել է արձագանքման դաշնային մակարդակ»,-ասված է գերատեսչության հաղորդագրությունում։