ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +20 °C ... +32 °C Վաղը`+30 °C
Գյումրիում մահացած երեխան բնածին առողջական խնդիրներ է ունեցել․ ԱՍՀՆ
14:18, 09.08.2024 | mamul.am
1157 | 0

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում 2–ամյա երեխայի մահվան դեպքի առնչությամբ՝ տեղեկացնում ենք, որ երեխան պետության խնամքին տեղափոխվել է 2022 թվականի օգոստոսի12-ին՝ անմիջապես ծննդատնից, 2 օրական, բնածին առողջական ծանր խնդիրներով (առողջական խնդիրները մանրամասնորեն չեն նշվում՝ հաշվի առնելով, որ տեղեկությունը պարունակում է բժշկական գաղտնիք և հրապարակման ենթակա չէ):
Պետության խնամքի հաստատություններում ապրում են նաև առողջական ծանր խնդիրներով երեխաներ, և ցավոք, կան հիվանդություններ, որոնք կյանքի հետ հաճախ անհամատեղելի են։
2024 թվականի օգոստոսի 2-ին՝ մինչ երեխայի մահը, հաստատության հերթապահ բժշկի և բուժքրոջ կողմից կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, կանչվել է շտապ բուժօգնություն։ Վերակենդանացման միջոցառումները եղել են ապարդյուն, երեխայի մոտ գրանցվել է մահ։
Դեպքի մասին խնամքի հաստատությունն անմիջապես հաղորդել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գյումրիի Մուշի բաժնի հերթապահ մաս»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր