ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +17 °C ... +34 °C Վաղը`+33 °C
«Որքանո՞վ վստահ լինեմ, որ մյուսներին չի հաջողվել վաճառել իրենց ոչնչացված ապրանքը»․ Նարինե Ղալեչյան
14:36, 09.08.2024 | mamul.am
2858 | 0

Լրագրող Նարինե Ղալեչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՊԵԿ-ը, ոմն «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերությունում ավելի քան 13 հազար կգ ոչ պիտանի հավի միս է հայտնաբերել: Հետո դա ոչնչացրել են՝ թաղել հողի տակ: Բայց էս ընկերությունը գնում է հողը քանդում ու միսն իր պահեստ տանում:
Իհարկե շատ լավ է, որ ՊԵԿ-ը պահեստից էլ է դա գտնում, ու քննչական դիմում:
Ընկերությունն ԱՆԽՈՍ պետք է ամենախիստ պատիժը կրի:
ԲԱՅՑ
ՊԵԿ-ի տեսանյութից ու հայտարարությունից էդպես էլ պարզ չի, վերջը հաջողվե՞լ նրանց վաճառել էդ միսը, թեկուզ մի քանի հատիկ բուդ, կամ թև:
Ստացվում է, որ ոչնչացվող ապրանքի տեղանքը չի հսկվում, ում ապրանքը տանեն թաղեն, հետո կարող են գնալ թաղած տեղից հանել ու վաճառե՞լ:
Ես որպես շարքային քաղաքացի անհանգստացած եմ՝ որքանո՞վ վստահ լինեմ, որ մյուսներին չի հաջողվել հողի տակից հանել իրենց ոչնչացված ապրանքն ու վաճառել: Որքանո՞վ վստահ լինեմ, որ այսօրվա գնածս հավի բուդն օրինակ՝ էդ շարքից չի:
Ինչու՞ են ընկերություններն իմանում, թե որտեղ է ոչնչացվում իրենց ապրանքը, որ նաև հասանելիություն ունենան տեղանքին:
Մի խոսքով, շատ լավ է, որ ՊԵԿ-ը բացահայտել է էս մի գործը, բայց կասկածներ ունեմ, գուցե մի քանիսի մասին էլ չգիտի ու հետևաբար նաև չի՞ բացահայտվել ու այդ ապրանքները հասել են բոլորիս տներ. հը՞...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր