ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը տեսաուղերձով դիմել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ կոչ անելով լուծել թափառական շների խնդիրը․ «Պարո՛ն Ավինյան՝ Երևանի քաղաքապետ, խնդրանքով եմ դիմում ձեզ և ակնկալում եմ արագ արձագանք։ Ամբողջ Երևանը լցված է թափառական շներով։ Ես ապրում եմ Ծարավ աղբյուր փողոցում, որտեղ շները վխտում են և վտանգ են ներկայացնում մարդկանց կյանաքի համար։ Ես ինքս անձամբ անցյալ տարի առնչվել եմ այդ վտանգի հետ, իհարկե, ես կարողացա պաշտպանվել։ Մարդիկ դուրս են գալիս ման գալու, և շները հարձակվում են այդ մարդկանց վրա, ո՞նց պաշտպանվեն։ Ես խնդրում եմ, պարո՛ն Ավինյան, զբաղվել այս խնդրով՝ մեկուսացնել թափառական շներին, որովհետև դրանք վնասում են երեխաներին, ծերերին»։ |