«Ապաշրջափակման մասին մեր դիրքորոշումը շատ հստակ է` մենք կողմ ենք ապաշրջափակմանը, սակայն դա պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո»,-լրագրողների հետ ճեպազրուցի ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ «Եթե տեղի է ունենում ապաշրջափակում, բնական է, որ երթևեկությունը մեծանում է, բայց պետք է փոխադարձ համաձայնություն լինի այդ մասով։ Եթե փոխադարձ համաձայնություն կա, նշանակում է ավելի ենք մոտենում խաղաղությանը։ Սա տարածաշրջանի երկրների օգտին է»,– ասաց Սոբհանին։ |