ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+30 °C
IDBank-ը, Idram-ը և Impact Hub-ը մեկնարկում են SIA Armenia ինկուբացիոն ծրագիրը
17:24, 09.08.2024 | mamul.am
2224 | 0

IDBank-ը և Impact Hub Yerevan-ը հայտարարում են «Social Impact Award Armenia 2024» ինկուբացիոն ծրագրի մեկնարկը: Ընտրվել են տասը նորարարական թիմեր՝ մասնակցելու ինտենսիվ բութքեմփին, որն ուղղված է սոցիալական հրատապ խնդիրների լուծումների մշակմանը: Ծրագիրը ֆինանսավորվում է Idram-ի և IDBank-ի «Մի դրամի ուժը» նախաձեռնությամբ. ընկերությունների նախաձեռնության շրջանակներում ծրագրին փոխանցվել է 4,165,643 դրամ։

Ինկուբացիոն ծրագիրը սկսնակ սոցիալական ձեռներեցներին կտրամադրի գործիքներ, մենթորություն և ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են իրենց բիզնես գաղափարները բարելավելու և նշանակալի ազդեցություն ունենալու համար:

«Մենք ուրախ ենք աջակցել «Social Impact Award Armenia» ինկուբացիոն ծրագրին: Այս նախաձեռնությունը լիովին համահունչ է նորարարությանը և կայուն զարգացմանը նպաստելու մեր հանձնառությանը», - ասել է IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։

Այս տարի մոտ 30 դիմումներից ընտրվել են հետևյալ տասը բացառիկ գաղափարները՝ մասնակցելու ինկուբացիոն ծրագրին. ElectRoads, Physmath Academy, Organic, Green Cloud, Cafe-Flower Shop, Re Tyre Design, Axunik, Aquaponic Greenhouses for Community Development, BrainBox Residence և Astronomy for All:

«Սոցիալական ձեռներեցությունը կայուն մեխանիզմ է սոցիալական խնդիրների լուծման համար, և երիտասարդների ներգրավումը սոցիալական ձեռներեցության մեջ երաշխավորում է նորարարությունն այս ոլորտում», - ասում է Impact Hub Yerevan-ի տնօրեն Գևորգ Պողոսյանը:

Դուք ևս կարող եք դառնալ Idram-ի և IDBank-ի բարի կամքի դեսպան՝ պարզապես կատարելով Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածի, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակների, ինչպես նաև ընկերության տերմինալների միջոցով:

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ



Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր