«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը «Ալեքսանդրապոլ, Լենինական, Գյումրի» ֆեյսբուքյան խմբում տեսանյութեր է հրապարակել ու գրել. «Շիրակի մարզի Անիի տարածքի գյուղերում նման գետնափոր, մեծ քարերով, կամարաձև, 1800-ականների երկրորդ կեսին կառուցված ներքնահարկերը կամ հորերը տարածված են եղել: Այս մեկը գտնվում է Բագրավան գյուղում և բավականին մեծ ու խորն է: Նույնիսկ հիմա մի քանիսը դեռևս գյուղացիները օգտագործում են մթերքների պահպանման նպատակով: Սովորաբար գետնափոր, մոտ 15-20 քառակուսի մետր չափերով, 3-4 մետր խորության կառույցների վրա մարագներ կամ օդաներ են եղել: Խմելու և ոռոգման ջրից զուրկ, չորային շոգ կլիմա ունեցող Անիի գյուղերում նմանատիպ գետնափոր կառույցներում հիմնականում պահվել են սառույցներ և մթերքները»: |