Կոնստանտինովկայի վրա ռուսական հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի, վիրավորվել է 43 մարդ։ Նոր տվյալներ է հրապարակել Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։ Նախնական տեղեկություններով՝ ռուս զինվորականները «օդ-երկիր» X-38 հրթիռով հարվածել են Դոնեցկի մարզում գտնվող Կոնստանտինովկային։ Ավերվել կամ վնասվել են առնվազն առևտրի կենտրոն, փոստային բաժանմունք, խանութներ, 4 առանձնատուն, ավտոլվացման կետ, մեքենաներ։ |