Սեպտեմբերի 6-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում (Հանրապետության հրապարակ) տեղի կունենա գրքի երևանյան 7-րդ փառատոնը: Ծրագրում կլինեն գրքի տոնավաճառ, բացառիկ հանդիպումներ հայ և արտասահմանյան գրողների հետ, գրական բանավեճեր, «սթենդափ», շնորհանդեսներ, աշխատարաններ, ներկայացումներ և համերգներ: Փառատոնն իրականացնում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Եվրոպական միության «Վերսոպոլիս» նախագծի աջակցությամբ: Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: |