Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը փորձում է համոզել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին հրաժարվել Իսրայելին ուղիղ հարված հասցնելու գաղափարից՝ ի պատասխան հուլիսի 31-ին Թեհրանում ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավարի սպանությանը։ Այս մասին գրում է The Daily Telegraph-ը՝ հղում կատարելով անանուն աղբյուրներին։ Իրանցի գեներալները պնդում են, որ պետք է ուղիղ հարված հասցնել Թել Ավիվի և այլ քաղաքների բազաներին, Փեզեշքիանը կողմ է արտահայտվում Ադրբեջանում և Իրաքյան Քրդստանում հրեական պետության գաղտնի բազաների վրա հարձակմանը։ Նախագահը մտավախություն ունի, որ Իսրայելի վրա ցանկացած ուղղակի հարձակում լուրջ հետևանքներ կունենա։ |