Առավոտյան Իսրայելն օդային հարված է հասցրել Գազայի դպրոցին, որի հետևանքով 100 մարդ է զոհվել, մեծ մասը՝ կանայք և երեխաներ, հայտնում է լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքը։
Իսրայելի Պաշտպանության բանակն իր հերթին հայտնել է, որ հարվածներ է հասցրել դպրոցին, որտեղ տեղակայվել էին ՀԱՄԱՍ-ի գրոհայինները։ Լրատվամիջոցների տարածած կադրերում կանանց ու երեխաների դիեր են։