Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի գրառումը․ «Մեքենայիս հայելիները գիշերը պոկել-տարել են: Եթե մենք ապրեինք նորմալ երկրում, անմիջապես կդիմեի ոստիկանություն: Բայց էս անտեր-անգլուխ ոստիկանության պարագայում էդ հիմնարկին դիմելը նշանակում է ժամանակդ անիմաստ վատնես էդ կառույցի դռները:
Մեքենաների թալանի տասնյակ հազարավոր դեպքեր կան, քա՞նիսն է բացահայտվում, երևի 10 հազարից մեկը:
Ոստիկանությունն էնքան վատ ա աշխատում բացահայտումների ուղղությամբ, որ ինձ թվում է՝ բացահայտելը ձեռք չի տալիս. կարող ա պատահի, մարդես, հայելիներիցս մեկը ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանինն ա, մյուսը ՆԳ նախարար Վահե Ղազարյանինը...»։