ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Ինչո՞ւ է Հայաստանի կառավարիչը շտապում հասնել «խաղաղություն» անունը կրող փաստաթղթի ստորագրմանը»․ Տիգրան Աբրահամյան
11:00, 10.08.2024 | mamul.am
1645 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ է Հայաստանի կառավարիչը շտապում հասնել «խաղաղություն» անունը կրող փաստաթղթի ստորագրմանը և հանուն դրա պատրաստ ցավոտ զիջումների:
Այս հարցադրումը վերջին շրջանում առավել ակտուալ դարձավ, երբ պարզվեց, որ «խաղաղության պայմանագրի» տեքստից հանվել և առանձին քննարկման է դրվել ռեգիոնալ ապաշրջափակման հարցը:
Չի բացառվում, որ մի փուլում էլ սահմանների ճշգրտման դրույթը փաստաթղթից հանեն ու թողեն առանձին բանակցությունների առարկա:
Իսկ ո՞րն է ՀՀ իշխանության նպատակը:
Սրանց խնդիրն է, որպեսզի մինչև ընտրություններ «խաղաղության» փաստաթուղթ ստորագրեն` փորձելով մարդկանց մոլորեցնել, թե խաղաղություն է բերել ու դա այն դեպքում, որ Հայաստան-Ադրբեջան խնդրահարույց և պատերազմի վտանգ պարունակող դրույթները թողնվելու են ընտրություններից հետո:
Ու այս դեպքում կապ էլ չունի, թե «խաղաղություն» կոչվող փաստաթղթի մեջ ինչ է դրված կամ գրված: Սրանց համար կարևորը ոչ թե խնդիրներ կարգավորելն է, այլ մարդկանց մոլորության մեջ գցելով իշխանություն պահելն ու վերարտադրվելը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր