ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+25 °C
«Կառավարության մշակած ծրագիրը չի տալիս ցանկալի արդյունքը». Գեղամ Մանուկյան
18:24, 10.08.2024 | mamul.am
1062 | 0

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի գրառումը․ «Անցնող մի քանի շաբաթներին շատ ակտիվ վերսկսվել են Արցախի Հանրապետության ԱԺ բոլոր խմբակցությունների եւ ՀՀ ԱԺ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներ մասնակցությամբ աշխատանքային քննարկումները։
Նման ձեւաչափի նպատակը եղած խնդիրները վեր հանելն է, հաշվառելը, փորձել դրանց լուծումներ տալ, վերամշակել մինչ այժմ եղած ծրագրերը եւ վերացնել դրանցում առկա բացերը։ Հիմա արդեն գործնական քայլերի փուլն է:
Երեկ գործընկերոջս՝ Տիգրան Աբրահամյանի հետ համատեղ ՀՀ կառավարությանն ուղղված գրություն-առաջարկով ներկայացրել ենք Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակտարածքի ապահովման պետական ծրագրում համակարգային փոփոխություններ կատարելու գործողությունների փաթեթ։
Կառավարության մշակած ծրագիրը չի տալիս ցանկալի արդյունքը. հարյուրավոր դիմումատուների ճնշող մեծամասնությունը մերժում է ստացել՝ եղած սահմանափակումների ու պահանջների պատճառով։
Բացի բնակտարածքի ապահովման հարցից օրակարգում են նաեւ՝
պարտադիր կուտակային համակարգում Արցախում կատարված վճարումների ճակատագրի ճշգրտումը,
եղած սոցիալական հատկացումների շարունակականության ապահովումը, քաղաքացիության հետ կապված թնջուկի հանգուցալուծումը,
ԱՀ պետական եւ այլ ոլորտներում աշխատողների ստաժների հաշվառման հարցը ու բազում չլուծված խնդիրներ։
Այդ առումով ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն օգտագործելու են բոլոր հնարավորությունները՝ հարցումներ, առաջարկներ, ՍԴ դիմումներ եւ այլ միջոցներ։
Առաջիկայում այդ քայլերի մասին առավել մանրամասն կլինեն հրապարակային հայտարարություններ եւ գործողություններ։
Կից տեղադրում եմ ՀՀ կառավարությանն ուղղված բնակտարածքների ապահովման ծրագրում առաջարկվող փոփոխույթուններով գրությունը»։

ՀՀ կառավարությանն ուղղված գրություն-առաջարկը
ՀՀ կառավարությանն ուղղված գրություն-առաջարկը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր