Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հետևում եմ մեր քաղաքական դաշտում ներկայացված զանազան անհատների, խմբերի ու խմբավորումների հրապարակային գործունեությանը։ Ռացիոնալ խոսքի հատուկենտ առկայծումները պոպուլիզմի, դեմագոգիայի ու հուսահատության հեղեղի տակ են մնում։ Հզոր «պապայի» փնտրտուքը գերակա թեմա է։ Մենք մեզանով՝ աշխարհն իրենով։ Մենք աշխարհից անտեղյակ, աշխարհը մեզ՝ փաթթած»։ |