Ինչպես հայտնել էինք, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է Սայաթ-Նովա գյուղի բնակիչների հետ։ Բակերից մեկում միջադեպ տեղի ունեցավ։ Տեսնելով Բագրատ Սրբազանին՝ թոշակառուներից մեկն ասաց․ «Ինչի՞ ես եկել, ի՞նչ ես ուզում ժողովրդից, թող հանգիստ ապրեն։ Թե՞ վերևից արդեն կարգադրել են քեզ, Պուտին պապիկը բան է ասե՞լ․․․ Մի հատ երեխա կնքած կա՞ս, ձրի»։ Ներկաները հոդորեցին նորմալ խոսել, հարգել Սրբազանին։ Շարժման առաջնորդը հանդարտության կոչ արեց։ |