«Ես հավեսի համար չեմ վեր կացել, դուրս եկել փողոցները»,- Սայաթ-նովա գյուղում, բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ասել է Բագրատ Սրբազանը։ «Մենք գործը ատելություն սերմանելը չէ՛, հակառակը, ասելն է՝ ժողովո՛ւրդ, դուք երանելի ժամանակներ եք ապրել կյանքում, հիմա ի՞նչ է պատահել ձեզ, ի՞նչն է գողացվել մեր կյանքից։ Ճշմարտությունն է գողացվել, սուտն է շատացել։ Շարժման տրամաբանությունն է՝ մեզ վերադարձնել մեր ակունքներին, ճշմարտությանը, պատվին»,- հավելել է նա։ |