ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Զգուշացրեք ձեր տնեցիներին»․ Տիգրան Քոչարյան
14:36, 10.08.2024 | mamul.am
6133 | 1

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր ծանոթներից մեկին մի քանի օր առաջ, տան հեռախոսահամարին (ֆիքսված հեռախոսահամարին) զանգեցին ու ռուսերենով, թե բա հիվանդանոցից ենք զանգում, բուժքույրն ա խոսում, թե բա ձեր աղջիկը ավարիայի մեջ ա ընկել: Ու սկսում ա լացել:
Թարսի պես, զանգողի համար, աղջիկը այդ պահին լոգարանում է լինում ու էս ֆոկուսը չի անցնում:
Բայց հեռախոսով մի լաց ու կոց, ինչ-որ մեկը թե բա մամա, մամա, էն աստիճանի, որ այս մարդը քիչ էր մնում հավատար, որ էլի աղջիկ ունի:
Չասեմ ինչ եղանակներով, բայց մոտավորապես պարզվեց որտեղից են զանգում՝ ինչ-որ հեռավոր հարավ-արևելյան երկրից:
Ասածս ինչ է, զգուշացրեք ձեր տնեցիներին, հատկապես տարիքով մարդկանց, որ այսպիսի զանգեր կարող են լինել:
Մի քանի անգամ զգուշացրեք, ամեն օր զգուշացրեք, որովհետև զանգողները շատ համոզիչ են խոսում:
Ու այստեղ ոչ միայն խոշոր գումար կորցնելու հարց է, այլ նաև հարազատին՝ շատերի սիրտը կարող է վատ լուրին չդիմանալ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր