Ալեքսանդր Լուկաշենկոն մեղադրել է Ուկրաինային` Բելառուսի օդային տարածքը խախտելու մեջ։ Նա հայտարարել է, թե բելառուսական հակաօդային պաշտպանության համակարգը գիշերը խոցել է ուկրաինական ԱԹՍ-ները, փոխանցում են ուկրաինական լրատվամիջոցները։ Լուկաշենկոն նշել է, որ երկրի օդուժն ու հակաօդային պաշտպանությունը բերվել են բարձր պատրաստվածության։ Նա նաև սպառնացել է, որ «որևէ սադրանք անպատասխան չի մնա»։ |