Ինչպես հայտնել էինք, Փարիզում ավարտին մոտեցող Օլիմպիական խաղերում այսօր մրցագորգ է դուրս եկել Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի անհատական գավաթի խաղարկության հաղթող 65 կգ քաշային ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը: Վերջինս մեկնարկային՝ 1/8 եզրափակչում մրցել է Վրաստանի ներկայացուցիչ Գոդերձի Ձեբիաշվիլիի հետ և 11:0 հաշվով ժամանակից շուտ վստահ հաղթանակի հասել մրցակցի նկատմամբ։ Հայ ըմբիշը քառորդ եզրափակչում գոտեմարտել է Մոնղոլիայի ներկայացուցիչ Տուլգա Թումուր Օչիրի հետ և 5:1 հաշվով հաղթելուց հետո վերջին րոպեներին 5:7 հաշվով ցավալի պարտություն է կրել՝ չկարողանալով դուրս գալ կիսաեզրափակիչ: |