Արարատի մարզի Նիզամի գյուղում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Բագրատ Սրբազանը հայտնել է, որ թմրանյութի վաճառքի դեպքերն այն աստիճանի են հաճախակիացել, որ թմրանյութ են փոխանցում անգամ Եռաբլուրում` մեր տղաների շիրիմների միջոցով:
«Ծնողը շիրիմին տեսախցիկ ունի տեղադրած, որի միջոցով էլ բացահայտել է սարսափելի իրողությունը, երբ թմրանյութ տեղադրելն ու վերցնելը իրականացվել է խունկ լցնելու պատրվակով: Անգամ պաշտոնական վիճակագրությունն է փաստում թմրամիջոցների շրջանառության աճի մասին»,- ասաց Սրբազանը` տարակուսելով` մի՞թե ոստիկանությունը չգիտի այդ ամենի մասին` իհարկե գիտի: