ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
Սպանություն` Վահրամաբերդում. կասկածյալը վարչական ղեկավարի եղբայրն է
19:42, 10.08.2024 | mamul.am
3811 | 0

Երեկ՝ օգոստոսի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկիանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը` մահացած։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներից մահացածը Մարմաշեն բնակավայրի բնակիչ 31-ամյա Արաբո Թառլոյանն է, իսկ վիրավորը Մարմաշեն գյուղի բնակիչ 39-ամյա Լևոն Թառլոյան է, ով հիվանդանոց է տեղափոխվել «ձախ սրունք-թաթային հոդի վնասվածք» ախտորոշմամբ։

Պարզվել է, որ դիակի վրա առկա է կրծքավանդակի դիմացի աջ հատվածի հրազենային վնասվածք։

Ոստիկանները պարզել են նաև, որ նա վնասվածքը ստացել է Վահրամաբերդ բնակավայրի եկեղեցու մոտ տեղի ունեցած վիճաբանության արդյունքում։

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ օգոստոսի 9-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Վահրամաբերդ բնակավայրի եկեղեցու մոտ մի կողմից Ա․ Թառլոյանի, Լ․ Թառլոյանի և մյուս կողմից Վահրամաբերդ գյուղի բնակիչ 36-ամյա Սարո Հովհաննիսյանի, Գյումրի քաղաքի բնակիչ 37-ամյա Վարազդատ Հովհաննիսյանի և Վահրամաբերդ գյուղի բնակիչ 34-ամյա Զորի Հովհաննիսյանի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Ա․ Թառլոյանն իր մոտ եղած դանակով հարվածել է Զ․ Հովհաննիսյանին, որից հետո վերջինս իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի միջից վերցրել է 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացանը և կրակոցներ արձակել Ա․ և Լ․ Թառլոյանների ուղղությամբ, ապա «Mercedes»-ով հեռացել է դեպքի վայրից։

Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքի վերաբերյալ ոստիկանությունում արդեն բացատրություն է տվել Վահրամաբերդ գյուղի բնակիչ 36-ամյա Սարո Հովհաննիսյանը, ով ականատես է եղել վիճաբանությանը և Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա Վահրամաբերդ բնակավայրի վարչական ղեկավարն է, իսկ նշված սպանության մեջ կասկածյալներից մեկը նրա եղբայրն է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են «Mercedes»-ը, ինչպես նաև հանցագործության գործիք հրացանը, սպանվածին էլ Շիրակի մարզում և գյուղում բնութագրում են ոչ դրական, ով բազմաթիվ անգամներ պատմություններ է ունեցել ոչ միայն համագյուղացիների, այլ նաև իրավապահների հետ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր