ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +20 °C ... +34 °C Վաղը`+33 °C
Վազգեն Թևանյանը դուրս մնաց հետագա պայքարից
21:36, 10.08.2024 | mamul.am
1494 | 0

Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը դուրս մնաց հետագա պայքարից, հայտնում է news.am-ը։

Ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի 65 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Թևանյանին հաղթած` Մոնղոլիայի ներկայացուցիչ Տումուր Օչիրին Տուլգան պարտվեց կիսաեզրափակչում: Վազգեն Թևանյանը զրկվեց բրոնզե մեդալի համար հետագա պայքարից:

Ավելի վաղ Վազգեն Թեւանյանը քառորդ եզրափակչում ծանր գոտեմարտում 5:7 հաշվով պարտվել էր մոնղոլ ըմբիշին:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմն առանց մեդալի ավարտեց պայքարը Փարիզի Օլիմպիական խաղերում:

15 մասնակցից բաղկացած Հայաստանի օլիմպիական հավաքականում պայքարի մեջ մնաց միայն +102 կգ քաշային ծանրորդ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը, որը մրցահարթակ դուրս կգա Երևանի ժամանակով 22:30-ին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր