Վրաստանը պատրաստ է վերագործարկել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Թբիլիսիում ԱՄՆ սենատոր Ժաննա Շահենի և քոնգրեսական Մայք Թերների հետ հանդիպմանը։ Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաև երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները։ Ինչպես նշել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունում, Կոբախիձեն նշել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերագործարկելու և բարելավելու անհրաժեշտությունը և ևս մեկ անգամ հաստատել է վրացական կողմի պատրաստակամությունը դրան։ Վարչապետի խոսքով՝ Վրաստանը մնում է ԱՄՆ-ի հուսալի դաշնակիցը և հույս ունի, որ երկկողմ հարաբերությունները կվերադառնան զարգացման դրական դինամիկայի։ |