ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +17 °C ... +33 °C Վաղը`+35 °C
Իսրայելը ենթարկվում է հրթիռային զանգվածային հարվածների` ի պատասխան պաղեստինյան դպրոցի հրթիռակոծման
22:48, 10.08.2024 | mamul.am
7115 | 0

«Հեզբոլլահի» ներկայացուցիչները զանգվածային հրթիռային հարձակում են իրականացրել Վերին Գալիլեայի իսրայելական բնակավայրերի վրա, հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը։

Օդային ռմբակոծման ազդանշանները հնչել են 20 հրեական բնակավայրերում, այդ թվում՝ Սաֆեդ քաղաքում, որը գտնվում է լիբանանա-իսրայելական սահմանից 20 կմ հեռավորության վրա: Հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակման մասշտաբներն ընդլայնվում են և ծածկել են Գոլանի բարձունքները, որտեղ մի քանի հրթիռ է ընկել։

«Հեզբոլլահ»-ի Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ գործողությունն իրականացվել է շիա գրոհայինների կողմից՝ ի պատասխան Գազայի հատվածի Ալ-Թաբիյին դպրոցի տարածքում ավելի քան 100 պաղեստինցիների սպանությանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր