Համացանցում տարածվում է մի տեսանյութ, որում դեռևս ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը խոսում է Ադրբեջանի հետ փոխզիջումների անթույլատրելիության մասին: «Ինչ որ իրականում զիջում է, դրա անունը սկսել են դնել փոխզիջում: Պետք է փոխզիջում բառը հայոց բառապաշարից արմատախիլ անենք, քանի դեռ Ադրբեջանը խոսում է Ստեփանակերտում, Երևանում, Սևանում թեյ խմելու մասին»,- զայրացած բարձրաձայնում է ընդդիմադիր Փաշինյանը: Ըստ նրա, «փոխզիջման մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը հստակ հայտարարի, որ պատրաստ է ընդունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հարցը»:
|